Առողջապահություն 4.2009
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց և ընթացիկ համաճարակաբանական հետազոտություն (1977-2006թթ.), անդրադարձանք տիֆ-պարատիֆերին, սալմոնելոզներին, ԳԷԿ-երին և ՎՀԱ-ին: Այժմ խոսենք շիգելոզների մասին:
Շիգելոզներով միջին ամսական հիվանդացությունը հունվարից հունիս ամիսներին կազմել է տարեկան հիվանդացության 4.0, հուլիսից դեկտեմբեր` 12.6%: Սեզոնային հիվանդացության միջին ամսական մակարդակը գերազանցում է նախասեզոնային միջին ամսական մակարդակին 3 [1, 2], իսկ միջին տարեկան չափաբաժնին` 1,5 անգամ: Ամենացածր հիվանդացություն դիտվում է հունվարին, երբ արձանագրվում է տարեկան հիվանդացության 2,8%-ը, որից հետո այն աստիճանաբար բարձրանում է` ամռանը հասնելով 27,7%-ի: Աշնանը հիվանդացությունը հասնում է 45,6%-ի` երեսնամյա ընթացաշարժում տատանվելով 35,7-57,4, առավելագույնը սեպտեմբերին` 22,3%: Ձմռանը և գարնանը հիվանդացությունը կազմում է 15,1 և 11,6%: Բոլոր ժամանակաշրջանների համար նվազագույն հիվանդացություն գրանցվել է հունվար, մարտ, մայիս ամիսներին: Սեզոնային (ամառ-աշուն) հիվանդացությունը կազմել է տարեկան դեպքերի 73,3%-ը` ընդգրկելով հուլիսից դեկտեմբեր ամիսները: Սեզոնից դուրս բարձր հիվանդացություն արձանագրվել է փետրվարին և ապրիլին: Այս երկու ամիսները միասին կազմում են տարեկան դեպքերի 10,3%-ը: Սեզոնային հիվանդացությունն ամռան և աշնան միջև բաշխվում է անհամաչափ` համապատասխանաբար, 27,7 և 45,6%` ամռան համեմատ աշնանը բարձրանալով 1,6 անգամ: 1977-88թթ. ժամանակահատվածում ամռանը հիվանդացման դեպքերը կազմել են 32,1, աշնանը` 35,7, իսկ ձմռանն ու գարնանը` 19,3 և 12,9%: Երկրաշարժի և հետերկրաշարժյան ժամանակաշրջաններում սեզոնային հիվանդացության մակարդակը կազմել է` համապատասխանաբար, 79,6 և 74,9%, բարձրանալով աշնանային ամիսների հաշվին: Ավելացել է ձմեռային հիվանդացությունը, որն ամենաբարձրը եղել է նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում` 19,3%: Մինչև երկրաշարժն առավելագույն հիվանդացություն գրանցվել է սեպտեմբերին, նվազագույնը` մայիսին, երկրաշարժի տարիներին առավելագույնը` սեպտեմբերին, նվազագույնը` հունվարին` պայմանավորված այդ տարիներին վարակիչ հիվանդությունների հաշվառման հետ կապված թերացումներով: Երկրաշարժից հետո հոկտեմբերին դեպքերի տեսակարար կշիռը մեծացել է 2 անգամ` 10,2%-ից հասնելով 20,6-ի: Նվազագույն դեպքեր գրանցվել են հունվարին, առավելագույնը` սեպտեմբերին:
Շիգելոզներով հիվանդացությունը բարձր է եղել նաև սեզոնից դուրս` տատանվելով 20,4-33%-ի սահմաններում, միջինը 26,7%: Շիգելոզների ամռան-աշնանային սեզոնայնությունը հիմնականում պայմանավորված է ջրային գործոնի ակտիվությամբ և S.flexneri շճատիպի գերակայությամբ [3, 4]:
Գաստրոէնտերոկոլիտներով` ԳԷԿ հիվանդացության շարժընթացը մի փոքր այլ է: Այս խումբն իրենից ներկայացնում է տարբեր ծագումնաբանական, այդ թվում` վիրուսային ծագման ԱՎ-ների գումար: Տարվա առաջին կեսին ԳԷԿ-ով միջին ամսական հիվանդացությունը կազմել է 5,0, իսկ երկրորդ կեսին` 11,6%: Բացի այդ, ամենաբարձր հիվանդացություն դիտվել է հուլիս-հոկտեմբեր ամիսներին. արձանագրվել են տարեկան դեպքերի 58,4%-ը: ԳԷԿ-ով հիվանդացությունը տարբեր ժամանակահատվածներում գրեթե միանման է: Հիմնական սեզոնայնությունը ամառ-աշնանային է: Ամռանը արձանագրվել է տարեկան դեպքերի 34,5, աշնանը` 37,4%-ը: Ձմռան-գարնան ամիսներին հիվանդացությունը պահպանվել է 12,4-15,7%-ի մակարդակի վրա: Սեզոնային հիվանդացությունն ապրիլից նոյեմբեր կազմում է տարեկան դեպքերի 82,9%-ը: Միջին ամսական հիվանդացությունը սեզոնի ընթացքում 10,3% է: Առավելագույն դեպքեր գրանցվել են սեպտեմբերին` 19.2%, նվազագույնը հունվարին` 3,8%:
Դիտարկվող ժամանակաշրջանում ԳԷԿ-երով հիվանդացության սեզոնային շարժընթացը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում սեզոնային հիվանդացությունը կազմել է 69,9%, որից ամռանը` 35,0, աշնանը` 34,9%: Երկրաշարժի ժամանակաշրջանում սեզոնային հիվանդացությունը հասել է 77,7%-ի ամռան-աշնան ամիսների հաշվին, ամռանը կազմելով 34,2, ձմռանը` 43,5%: Վերականգնման տարիներին հիվանդացության բաշխումը նման է եղել նախաերկրաշարժյանին: Մինչև երկրաշարժն առավելագույն հիվանդացություն գրանցվել է օգոստոսին, երկրաշարժի և վերականգնման տարիներին` սեպտեմբերին: Նվազագույն հիվանդացության ամիսներ են համարվել, ըստ մեր կողմից առանձնացված ժամանակաշրջանների` հունվար, փետրվար և դեկտեմբեր ամիսները:
Տարվա առաջին կեսում ՎՀԱ-ով միջին ամսական հիվանդացությունը կազմել է 7,5, երկրորդում` 9,1%: Ելնելով այս օրինաչափությունից, ինչը բնորոշ է ԱՎ-ների բոլոր նոզոլոգիական ձևերին, կարելի է եզրակացնել, որ այս խմբում հիմնականում մտնում են ՎՀԱ-ի լաբորատոր հետազոտությամբ հաստատված և HBsAg բացասական արդյունքով այն դեպքերը, որոնք ունեն կլինիկական ու համաճարակաբանական հիմնավոր հաստատումներ: Ամբողջ տարվա ընթացքում ամենաբարձր հիվանդացություն արձանագրվել է հոկտեմբերից հունվար ամիսներին` կազմելով տարեկան դեպքերի 47,2%-ը: Ըստ առանձին ժամանակահատվածների` ամառ-աշուն սեզոնային հիվանդացությունը վիրուսային հեպատիտների համար կազմել է տարեկան հիվանդացության` համապատասխանաբար, 65,9, 68.4, 60,4%-ը: Նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում առավելագույն հիվանդացություն գրանցվել է հոկտեմբերին` 13,4%, նվազագույնը հունիսին` 4.1%: Երկրաշարժի ժամանակ առավելագույն հիվանդացության ամիս է եղել հոկտեմբերը` 15,9%, նվազագույնը` մայիսը` 3,8%: Վերականգնման տարիներին հիվանդացման ակտիվ աճ է գրանցվել հունվարին` 14,4%, նվազագույնը` հուլիսին` 3,5%: Գյումրիի համար ՎՀԱ-ով հիվանդացման առավելագույն մակարդակը երեսնամյա շարժընթացում հոկտեմբերից շեղվել է հունվար, նվազագույնը` մայիսից հուլիս, ինչը պայմանավորված է բնակլիմայական ազդակով և աշնան-ձմռան ամիսներին կազմակերպված կոլեկտիվներում երեխաների սերտ շփմամբ: Այդ մասին է վկայում ՎՀԱ-ով հիվանդացության մեջ դպրոցական տարիքի երեխաների մեծ մասնաբաժինը, 7-14 տարեկան երեխաների` ՎՀԱ-ով հիվանդացությունը կազմել է 71,8%: Վերականգնման տարիներին, համեմատած նախորդ երկու ժամանակաշրջանների հետ, վիրուսային հեպատիտների սեզոնայնությունը աշուն-ձմեռ սեզոնային ամիսներից փոխվել է ձմեռ-գարուն սեզոնայնության` ձմռանը կազմելով տարեկան դեպքերի 35,6, գարնանը` 25,4%-ը, իսկ ամռանն ու աշնանը` համապատասխանաբար, 14.2 և 24,8%: Դիտարկվող ժամանակաշրջանում այս վարակը մշտապես գտնվել է ջրային ակտիվ գործոնի ազդեցության տակ:
Այսպիսով, ԱՎ-ներով հիվանդացության բազմամյա ընթացաշարժի ուսումնասիրությամբ պարզվեց, որ ընդհանուր աղիքային վարակներով հիվանդացման մասնաբաժինը տարեկան ընդհանուր հիվանդացության մեջ օրինաչափորեն տատանվում է, տալով տարեկան երկու վերելք` փետրվար-մարտ և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այս վերելքները տարբեր նոզոլոգիական ձևերի համար տարբեր են` կապված հարուցչի տվյալ տեսակի կենսաբանական, բնակլիմայական, սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների հետ: Գյումրիում աղիքային վարակներով սեզոնային հիվանդացության միջին մակարդակը երկու անգամ գերազանցում է արտասեզոնային հիվանդացության միջին մակարդակին: Ընդհանուր ԱՎ-ներով հիվանդացությունը բարձր է օգոստոսից հոկտեմբեր ամիսներին: Որովայնային տիֆով սեզոնային հիվանդացությունը հուլիսից նոյեմբեր կազմում է 56,6, այլ սալմոնելոզային վարակներինը` մարտից հոկտեմբեր` 65,3, շիգելոզներինը` հուլիսից սեպտեմբեր` 73,3, ԳԷԿ-ինը` հոկտեմբերից հունվար` 47,2%: Բարձր է արտասեզոնային հիվանդացությունը:
Սեզոնային հիվանդացության օրինաչափությունների և ԱՎ-ներով հիվանդացության պարբերական բարձրացման առանձնահատկությունների բացահայտման շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները դառնում են նպատակաուղղված և արդյունավետ, քանի որ հետևելով նախասեզոնային հիվանդացության շարժընթացին (հաշվի առնելով, որ նախասեզոնային հիվանդացման դեպքերը սեզոնի համար համարվում են վարակի աղբյուր), հնարավոր է նվազագույնի հասցնել սեզոնային բարձր հիվանդացության առաջացման ռիսկը, հետևաբար նաև բռնկումների առաջացման վտանգն` իր բոլոր հետևանքներով [1, 2]:
Գրականության ցանկ
- Исаева М.С. Ришунин Ю.П., Мухина Л.П., Копытов В.И. и др. Динамика изменений сезонной и круглогодичной заболеваемости дизентерией в ряде городов Европейской части РСФСР. // ?МЭИ, N11, 1986, С. 30-34.
- Околов И.Н., Чайка Н.А. Некоторые данные о сезонности дизентерии. // ЖМЭИ, N8, 1984, С. 36-38.
- Облапенко Г.П. Сезонность острых кишечных инфекций на северо-западе РСФСР. // ЖМЭИ, N7, 1983, 12-16.
- Стриковская И.Х., Макаревич И.К., Дьякова А.А. и соавт. Связь сезонности дизентерии с природными и санитарно-гигиеническими факторами. // ЖМЭИ, N10, 1986, С. 21-24.
Կարդացեք նաև
Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ...
2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...
Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...
Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2
Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...
Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...
1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...
... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...
Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...
Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը...
Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում...
Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն